Գովազդի առաջին միջազգային «Popok» փառատոնը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի վերջին

PanARMENIAN.Net - Գովազդի առաջին միջազգային «Popok» փառատոնը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը: Ինչպես մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, այս պահի դրությամբ մասնակցության հայտեր են ստացվել աշխարհի 26 երկրներից: Մրցութային ծրագիրը կազմված է 6 մրցույթից՝ ռադիոգովազդ, հեռուստագովազդ, ինտերնետ-գովազդ, տպագիր գովազդ և արտաքին գովազդ, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է 2 կատեգորիայի՝ առևտրային ու սոցիալական:

Ժյուրիի կազմում են գովազդի 28 պրոֆեսիոնալներ Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից և այլն: Ըստ Status Holding ընկերության տնօրեն Տիգրան Բալայանի, առաջին փուլում փառատոնը պետք է նպաստի տեղական գովազդային ընկերություններին սեփական գործունեության մասնագիտական գնահատականը ստանալու հարցում, իսկ երկրորդ փուլում կնպաստի հայկական գովազդի զարգացմանը:

Անդրադառնալով փառատոնի խորհրդանիշ պոպոքին, Deem Communication-ի տնօրեն Ռաֆֆի Նիզիբյանը նշեց, որ պոպոքը կարելի է մեկնաբանել նաև որպես գովազդում կիրառվող տերմին՝ pop (Point of Purchase) և որպես OK: Բացի այդ, պոպոքի միջուկը, որը մարդու գլխուղեղ է հիշեցնում, խորհրդանշում է գովազդի հեղինակների ստեղծագործական ներուժը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---