Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը28 սեպտեմբերի 2010 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ ունենալով Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: ՀՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին, նշել է, որ Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ: Դա վերաբերում է ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմաններին, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությանը, որով Բաքուն ի շարս այլոց պարտավորվել էր ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից: Մինչ այսօր միջազգային հանրությունը շարունակում է կոչեր անել այդ կապակցությամբ, իսկ Ադրբեջանը համառորեն շարունակում է իր սադրիչ կեցվածքը»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները: «Ադրբեջանն այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի և անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից հետ բերման վերաբերյալ: Պարզ է, որ այսպիսի կեցվածքը չի կարող բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ կարգավորման գործընթացի համար»,- ասել է նա: Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆլեթչերի դպրոցի տնօրեն Ստեֆեն Բոսվորթի հետ և քննարկել ԱԳՆ և հաստատության միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Բոստոնում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բոստոնի հայ համայնքի կողմից Հայաստանի արտգործնախարարի պատվին կազմակերպած ընդունելությանը, որի ժամանակ խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության մասին և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |