29 սեպտեմբերի 2010 - 13:10 AMT
Սեպտեմբերի 29-ին հայտնի կդառնա ՖԻԴԵ-ի նոր նախագահի անունը

Սեպտեմբերի 29-ին Շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկում տեղի կունենան ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունները:

ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնին են հավակնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի գործող ղեկավար Կիրսան Իլյումժինովն ու աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը: Հաղթանակի համար հավակնորդը պետք է ստանա 82 երկրների աջակցությունը, հայտնում է օլիմպիադայի պաշտոնական կայքէջը:

Ընտրություններից բացի, կոնգրեսականները պետք է քվեարկեն Աֆրիկայի, Ամերիկայի, Եվրոպայի ու Ասիայի շախմատի ֆեդերացիաների նախագահների համար: