29 սեպտեմբերի 2010 - 15:42 AMT
Երևանում քննարկում են տարածքային զարգացման վերաբերյալ ԵՄ քաղաքականությունը

Երևանում ընթանում է «Եվրոպական միության տարածաշրջանային քաղաքականությունը և տարածքային զարգացման գործիքները» անվանումով 3-րդ սեմինարը: Սեմինարի նպատակը, որի կազմակերպիչը AEPLAC-ն է Հայաստանի տարածքային կառավարաման նախարարության հետ համագործակցությամբ, Եվրամիության տարածաշրջանային զարգացման մեխանիզմները ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում ներկայացնելն է:

«ԵՄ-ն տարածաշրջանային զարգացմանն ուղղված ծրագրերի միջոցով աջակցում է հայկական մարզերի սոցիալական զարգացմանը` նպատակ ունենալով վերացնել աղքատությունը հանրապետությունում»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչ Լի Վուորին: