29 սեպտեմբերի 2010 - 16:47 AMT
Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները Երևանում կքննարկեն երկկողմանի հարաբերությունները

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հոկտեմբերի 3-4-ը կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն, այցի ընթացքում կքննարկվեն երկկողմանի հարաբերությունների հարցեր: Բանակցությունների մանրամասների մասին չի հաղորդվում:

Այցի մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 65-րդ նստաշրջանում Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը վերջին անգամ աշխատանքային այցով եղել է Վրաստանում 2010-ի հունիսին, իսկ Վաշաձեն Երևանում` 2009-ի սեպտեմբերին: