Հայաստանում նոյեմբերի 15-20-ը տեղի կունենա «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» ակցիան

Հայաստանում նոյեմբերի 15-20-ը տեղի կունենա «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» ակցիան

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամի միջազգային համակարգող Դմիտրի Սամբուկը խորհրդի ուշադրությանն է ներկայացրել ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011-2020 թթ. «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագիրը։ 2011թ. մայիսի 11-ին մեկնարկելիք ծրագրի նպատակը մինչև 2020թ. 5 մլն մարդու կյանք փրկելն է, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Այդ համատեքստում նշվել է, որ Հայաստանում 2010թ. նոյեմբերի 15-20-ը նախատեսվում է իրականացնել ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ` «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։

Վարչապետը հանձնարարել է խորհրդի քարտուղարությանը միջոցառումների ժամանակացույցը փոխանցել բոլոր շահագրգիռ գերատեսչություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---