Ռուբեն Մելքոնյան. Անկարան սկզբից պետք է բացի արխիվները, հետո արդեն խոսի պատմության մասին

Ռուբեն Մելքոնյան. Անկարան սկզբից պետք է բացի արխիվները, հետո արդեն խոսի պատմության մասին

PanARMENIAN.Net - Պատմական հարցերը քննարկելու պատրաստակամության մասին խոսելուց առաջ, Թուրքիայի կառավարությունը պետք է բացի թուրքական արխիվները, որոնք փակ են նույնիսկ թուրք մասնագետների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Հայկական կողմը թաքցնելու բան չունի, սակայն Ցեղասպանության հարցը քննարկելու հարց չէ, հայ պատմաբանն երբևէ չի քննարկելու ցեղասպանության եղելության հարցը: Մինչդեռ Թուրքիայի պատմությունը շատ մութ կետեր ունի,որի պատճառով էլ Թուրքիան չի բացում արխիվները»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը:

Ելույթ ունենալով Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում՝ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստ է քննարկել պատմական հարցերը՝ կոչ անելով «չփակել դուռը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---