UNISTREAM-ը ճանաչվել է դրամային փոխանցումների ոլորտի առաջատար

PanARMENIAN.Net - UNISTREAM միջազգային դրամային փոխանցումների համակարգն արժանացել է դիպլոմի «Դրամային փոխանցումների ոլորտի առաջատար» անվանակարգում 4-րդ ռուսական բանկային փառատոնում, որը տեղի էր ունենում այս տարվա սեպտեմբերին Բուդվա քաղաքում (Չերնոգորիա):

«Մենք առաջին ռուսական ընկերությունն ենք, որին գերմանական Bafin-ն արտոնագիր է տվել ԵՄ փոխանցումներ կատարելու համար»,- ասել է UNISTREAM համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը:

Ինչպես նշվում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի հաղորդագրությունում, UNISTREAM համակարգով փոխանցումները Հայաստանում իրականանում են բանկի բոլոր 33 մասնաճյուղերում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---