29 սեպտեմբերի 2010 - 18:32 AMT
Կիրսան Իլյումժինովը վերընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում

Կիրսան Իլյումժինովը վերընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում: Ընտրություններն անցել են Խանտի Մանսիյսկում և Իլյումժինովը հաղթել է ձայների մեծամասնությամբ, հայտնում է «Սովետսկի սպորտը»: Իլյումժինովի մրցակիցը շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն էր, որին սատարում էր Գարրի Կասպարովը:

Ընտրություններից առաջ Կասպարովը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ՝ ապօրինի համարելով քվեարկությունը: Դահլիճում խառնաշփոթ առաջացավ և նիստն ընդհատվեց կես ժամով: Հետո Իլյումժինովը զիջումների գնաց և փոխարինեց հաշվից հանձնաժողովի երկու ներկայացուցիչներին:

Իլյումժինովն ու Կարպովը ներկայացրեցին իրենց ծրագրերը և քվեարկությունը տեղի ունեցավ: Իլյումժինովը ստացավ 96 ձայն, իսկ Կարպովը՝ 65: