29 սեպտեմբերի 2010 - 19:12 AMT
Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարավ իսրայելցի Էլլա Պիտամի նկատմամբ` հաղթանակ բերելով Հայաստանի հավաքականին

Սեպտեմբերի 29-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ տարավ Իսրայելի հավաքականի նկատմամբ:

Լիլիթ Գալոյանը պարտության մատնեց Էլլա Պիտամին` հաղթանակ բերելով Հայաստանի հավաքականին: Մինչ այդ բոլոր պարտիաներն ավարտվել էին, և հաշիվը հավասար էր` 1,5:1,5: Էլինա Դանիելյանը հաղթել էր Մաշա Կլինովային, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի էր խաղացել Բելլա Իգլայի հետ, իսկ Նելլի Աղինյանը զիջել էր Օլգա Վասիլևային:

Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Իսրայելի հավաքականին 2,5:1,5 հաշվով: