29 սեպտեմբերի 2010 - 20:47 AMT
ԱՄՀ ներկայացուցիչը դրական տեղաշարժ է տեսել Հայաստանի հարկային վարչարարության համակարգում

Հայաստանի հարկային վարչարարության համակարգում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ արձանագրվել են դրական քայլեր, սեպտեմբերի 29-ին լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան: Նրա խոսքերով, հարկային վարչարարության համակարգի բարեփոխումն առանցքային մարտահրավեր է ոչ միայն երկրի իշխանությունների համար, այլ նաև ԱՄՀ ծրագրերի բաղադրիչներից է: