«Արեկ» տառատեսակն արժանացել է «Գրանշան 2010» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

«Արեկ» տառատեսակն արժանացել է «Գրանշան 2010» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

PanARMENIAN.Net - Դիզայներ Խաժակ Ապրելյանի (Նիդերլանդներ) մշակած «Արեկ» տառատեսակն արժանացել է «Գրանշան 2010» արևելյան տառատեսակների 3-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի վարչարարության և մոնիտորինգի վարչության ներկայացուցիչ Գառնիկ Գույունջյանը: «Գրանշան» մրցույթին, որը սեպտեմբերի 8-9-ը կայացավ Դուբլինում, ներկայացվել են աշխարհի 12 երկրներից 21 հեղինակների 48 աշխատանքներ:

Մրցույթի անցկացմանն այս տարի աջակցել է Մյունխենի տպագրիչների միությունը: «Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որտեղ տառերը հանդիսանում են օգտվողի մշակույթի անբաժանելի մասը և այնպիսի ռազմավարական նշանակություն ունեն, որքան Հայաստանում»,-ասել է միության նախագահ Բորիս Կոհանը: Ըստ Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանի, «Գրանշան» մրցույթը կազմակերպվեց բացահայտելու համար առավել ընթեռնելի, գեղեցիկ ու կիրառության մեջ հարմար հայկական տառատեսակները, որոնք համապատասխանում են ժամանակակից տեխնիկական պահանջներին: Միջազգային ժյուրիի կազմում էին հայտնի տառաստեղծներ Ջերրի Լեոնիդասը Անգլիայից, Մանվել Շմավոնյանը Հայաստանից, Կարոլին Պուզզովիոն Անգլիայից, Օլիվեր Լինկեն Գերմանիայից, Հրանտ Փափազյանը ԱՄՆ-ից: Մրցույթի անվանակարգերն էին «Հայկական տեքստային տառատեսակներ», «Կիրիլյան տեքստային տառատեսակներ», «Հունական տեքստային տառատեսակներ», «Գեղարվեստական տառատեսակներ» անվանակարգերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---