Տիգրան Սարգսյան. ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է ուղիղ կապ ֆերմերների հետ29 սեպտեմբերի 2010 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ։ Շնորհավորելով խորհրդի նորակազմ ղեկավարությանը և կարևորելով խորհրդի վաղաժամ կյանքից հեռացած նախագահի գործի շարունակականության ապահովումը` վարչապետը մասնավորապես, նշել է. «Մեզ անհրաժեշտ է ուղղակի կապ ֆերմերների հետ, որպեսզի ստանանք ազդակներ` ինչպիսին է իրական իրավիճակը գյուղում, որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք մտահոգում են գյուղացիներին այսօր։ Բնականաբար, պետք է կարողանանք մեր ծրագրերը ձեզ համար դարձնել ընդունելի, հասկանալի և մատչելի։ Այդ երկխոսության շնորհիվ ավելի հեշտ կլինի մեր ծրագրի արդյունավետության բարձրացումը»։ Ռոզա Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել խորհրդի` 2010 թ. օգոստոսի 31-ին կայացած նախագահության նիստում հաստատված յոթ հանձնաժողովների կազմը, որոնք զբաղվելու են ագրարային քաղաքականության և օրենսդրության, ագրարային կրթություն-գիտություն-արտադրություն կապերի ապահովման, անասնապահության տոհմային գործի կազմակերպման, գյուղատնտեսական մշակաբույսերի, սերմնաբուծության և սելեկցիայի, բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության մեքենայացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ու պետության և այլ տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության ապահովման հարցերով։ Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը ՖԱՄ-ի խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարության ծրագրի վրա` ընդգծելով այն նրանց առաջարկություններով լրացնելու կառավարության պատրաստակամությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |