30 սեպտեմբերի 2010 - 13:28 AMT
Հրաչյա Բերբերյանը Հայաստանում անասնաբուծությունը գնահատել է «2», բանջարաբուծությունը` «1», իսկ հացահատիկի հետ իրավիճակը ստացել է «0» միավոր

Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը չափազանց ցածր է գնահատել Հայաստանի գյուղատնտեսության առկա իրավիճակը` անասնաբուծությունը գնահատելով «2», բանջարաբուծությունը` «1», իսկ հացահատիկի հետ իրավիճակը ստացել է «0»: Միակ դրական գնահատականը ստացել է խաղողագործությունը` «4»:

Նա հաղորդել է, որ Տավուշի մարզում ժանտախտի հետևանքով ոչնչացվել է 2100 խոզ: «Վերջին 10 օրում հիվանդության նոր օջախի մասին ահազանգեր չեն ստացվել, բայց դա միայն օդի ջերմաստիճանի նվազման հետևանք է: Ժանտախտի տարածման գործընթացը կանգ չի առել, և գարնանն այն կվերսկսվի»,- կարծում է նա:

Հրաչյա Բերբերյանի խոսքերով, Հայաստանում բարդ է իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում որակավորված կադրերի հետ: