Դենիել Դեքեր. Ես պայքարելու եմ Հայոց ցեղասպանության ճանաչման համար անկախ թուրքերի սպառնալիքներից

Դենիել Դեքեր. Ես պայքարելու եմ Հայոց ցեղասպանության ճանաչման համար անկախ թուրքերի սպառնալիքներից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում կկայանա Դենիել Դեքերի «Ես հայ եմ սեփական ընտրությամբ» նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որը բաղկացած է բացառապես հայկական երգերից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում անձամբ հաղորդել է ամերիկացի երգիչը: Նրա խոսքով, Հայաստանի ու հայերի հետ առաջին ծանոթությունը կայացավ երաժիշտ Արա Գևորգյանի միջոցով, և ինքը սիրահարվեց այդ ժողովրդին:

Նա ավելացրել է նաև, որ հոկտեմբերի 9-ին Երևանում կկայանա իր համերգը հայկական էստրադայի աստղեր Լեյլա Սարիբեկյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի, Վանուշ Խանամիրյանի ղեկավարած պարային համույթի և այլ արտիստների մասնակցությամբ: Համերգն ու CD-ն իրականացվում են «Բարեկամության կամուրջ» նախագծի շրջանակներում, որի նպատակը հայկական մշակույթի տարածումն է օտարազգի արտիստների միջոցով: Նախագծի գեղարվեստական ղեկավարն Արմեն Ադոնցն է:

Լինելով Հայոց ցեղասպանության ճանաչման համար ակտիվ պայքարող` Դենիել Դեքերը նշել է, որ երբեք ոչ մի սպառնալիքների չի բախվել ամերիկյան կառավարության կողմից, ինչը չի կարելի ասել թուրքերի մասին: «Սակայն թուրքերի սպառնալիքներն ինձ չեն վախեցնում, և ես շարունակելու եմ իմ գործունեությունը»,- ընդգծել է երգիչը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---