30 սեպտեմբերի 2010 - 14:08 AMT
Հայաստանի հավաքականի հետ խաղին պատրաստվում են 23 սլովակ ֆուտբոլիստներ

Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հայտարարել է խաղացողների անունները, որոնք պատրաստվելու են Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների հետ խաղերին EURO-2012-ի խմբային փուլում, հաղորդում է sports.ru-ն: Հայաստան-Սլովակիա խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Սլովակիայի կազմում չի խաղա հարձակվող Ռոբերտ Վիտեկը, որի ծնկի վնասվածք է ստացել, հաղորդում է skysports.com-ը: Սլովակիայի հավաքական հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Յան Մուխա («Էվերտոն», Անգլիա), Դուշան Պերնիս («Դանդի Յունայթեդ, Շոտլանդիա», Մարտին Դուբրավկա («Ժիլինա», Սլովակիա):

Պաշտպաններ. Պետեր Պեկարիկ («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Մարտին Շկրտել («Լիվերպուլ», Անգլիա), Թոմաշ Գուբոչան («Զենիթ», Ռուսաստան), Կոռնել Սալաթա («Սլովան»), Ռադոսլավ Զաբավնիկ («Մայնց», Գերմանիա), Մարիո Պեչալկա («Ժիլինա»): Կիսապաշտպաններ. Միոսլավ Կարհան («Մայնց», Գերմանիա), Յուրայ Կուցկա («Սպարտա», Չեխիա), Զդեբո Շտրբա («Քսնատի», Հունաստան), Կամիլ Կոպունեկ («Սատուրն», Ռուսաստան), Մարեկ Համշիկ («Նապոլի», Իտալիա), Մարեկ Սապարա («Անկարագյուջյու», Թուրքիա), Վլադիմիր Վայս-կրտսեր («Ռեյնջերս», Շոտլանդիա):

Հարձակվողներ. Միրոսլավ Ստոհ («Ֆեներբաչխե», Թուրքիա), Ստանիսլավ Շեստակ («Անկարագյուջյու», Թուրքիա),Էրիկ Յենդրիշեկ («Շալկե-04», Գերմանիա), Ֆիլիպ Գոլոշկո («Բեշիքթաշ», Թուրքիա), Թոմաշ Օրավեց («Ժիլինա»), Յակուբ Սիլվեստր («Դինամո», Զագրեբ, Խորվաթիա), Ֆիլիպ Սեբո («Սլովան»):