30 սեպտեմբերի 2010 - 14:21 AMT
2010 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում 6,8 մլն լիտր կոնյակ է արտադրվել

2010 թ. Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 6,8 մլն լիտր կոնյակ, ինչը 36,6%-ով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 5,9 մլն լիտր օղի, ինչը 19,8%-ով պակաս է 2009 թ. հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշից:

Բացի այդ, 2010 թ. հունվար-օգոստոսին արտադրվել է 2,7 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 2,1 մլն լիտրի փոխարեն (31,6%-ով ավելի):

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 11,6 մլն լիտր գարեջուր, ինչը 49,7%-ով ավելի է 2009 թ. հունվար-օգոստոս ամիսներին արտադրվածից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 28,9%-ով` կազմելով 146,2 հազ. լիտր:

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-օգոստոս ամիսներին կրճատվել է 1,9%-ով` կազմելով 22,9 մլն լիտր: