Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունները Հայաստանի համար կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների

Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունները Հայաստանի համար կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների

PanARMENIAN.Net - «Տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից Հայաստանը հիմա գտնվում է այնպիսի դրության մեջ, որ երկրում հնարավոր են ցանկացած զարգացումներ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չեն առաջացել ֆորս-մաժորային իրավիճակներ Ռուսաստանի հստակ արտաքին քաղաքականության հետևանքով: Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունները Հայաստանի համար կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Միաժամանակ նա չի համաձայնել այն բանի հետ, որ Մոսկվան Հայաստանի վրա ազդեցություն գործող գլխավոր գործոնն է: «Ռուսաստանն իր ազդեցությունն ունի Հայաստանի վրա, բայց նա զգալիորեն զիջում է Արևմուտքի ազդեցությանը, որն օրեցօր ուժեղանում է»,- ասել է Մանուչարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---