30 սեպտեմբերի 2010 - 16:20 AMT
Կամավորներին Խոսրովի արգելոցի ղեկավարությունը դժկամությամբ է ընդունում

«11-րդ դարի Հավուց Թառ վանքի մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով կամավորների խմբի հետ այցելելով Խոսրովի արգելոց, մենք որսագողության հետքեր հայտնաբերեցինք՝ կենդանիների դիակներ և պարկուճներ»,-ասել է գրող, հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը սեպտեմբերի 30-ի մամլո ասուլիսում:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մտադիր եմ դիմել բոլոր միջազգային ատյաններին՝ պահանջելով հայտարարել Հայաստանը զբոսաշրջության համար անբարենպաստ երկիր, քանի որ զբոսաշրջիկներ հրավիրելուց առաջ, մենք պետք է լուծել բնապահպանական խնդիրները»,-ասել է Թաթիկյանը:

Մի քանի նախաձեռնող խմբերի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը նշել է, որ կամավորների բոլոր ջանքերը Խոսրովի արգելանոցի ղեկավարությունը առճակատման է վերածում և նույնիսկ սահմանափակել է նրանց մուտքը արգելոցի տարածք: Այժմ նրանք կարող են դա անել միայն ունենալով բնապահպանության ու մշակույթի նախարարությունների հատուկ թույլտվությունը: