Ադրբեջանցի ընդդիմադիրը իշխանության գալու դեպքում խոստանում է ցանկացած զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության հարցում

Ադրբեջանցի ընդդիմադիրը իշխանության գալու դեպքում խոստանում է ցանկացած զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, որը փորձում է ակտիվանալ ընտրությունների շեմին, ամեն ինչի գնում է որոշակի արևմտյան շրջանակների հետ սերտ մերձեցման համար: Քերիմլին լուրջ աշխատանք է տանում աջակցություն ստանալու համար, հայտնում է 1news.az-ը՝ հղում անելով «525 թերթին»:

«Ըստ հաղորդագրության, Քերիմլին աջակցության դիմաց լուրջ խոստումներ է տվել: Նա խոստացել է ցանկացած զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության հարցում իշխանության գալու դեպքում»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---