Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատը վերսկսել է իր գործունեությունը

Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատը վերսկսել է իր գործունեությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի արտահերթ ժողովը, որը գումարվել էր երկարատև ընդմիջումից հետո: Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ժողովում ելույթներ են ունեցել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի երկարամյա նախագահ Խորեն Դանիելյանը, փոխնախագահ Պետրոս Կուրունլյանը, որոնք իրենց խոսքում կարևորել են պալատի վերագործարկման անհրաժեշտությունը` ի շահ հայ-հունական առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման և ամրապնդման:

Ժողովի մասնակիցներն ընտրել են ԱԱՊ նոր վարչության անդամներին: Նորընտիր վարչությունը ժողովի ավարտից հետո գումարել է իր անդրանիկ նիստը` պալատի նոր նախագահ ընտրելով Պետրոս Կուրունլյանին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---