Հայաստանի կառավարութունը հոկտեմբերի 1-ին ձեռնամուխ կլինի բարձրակագ ռուսական սերմացու ցորենի բաշխմանը

Հայաստանի կառավարութունը հոկտեմբերի 1-ին ձեռնամուխ կլինի բարձրակագ ռուսական սերմացու ցորենի բաշխմանը

PanARMENIAN.Net - Մասիս կայարանում բեռնաթափել են 1000 տոննա ռուսական բարձրակարգ սերմացու ցորենով բեռնված 16 վագոններ, որոնք նախատեսված են ՀՀ տնտեսությունների համար: Ինչպես հայտնել է լրագրողներին սեպտեմբերի 30-ին Արարատում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ վարչապետի մասնակցությամբ հոկտեմբերի 1-ին այդ վագոնները բացվելու են, և ցորենը բաշխվելու է ֆերմերային տնտեսություններին:

Կառավարության կողմից հաստատված 2010-2014թթ. սերմնաբուծության և սերմերի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ցանքատարածքներն առաջին տարում չեն ավելանալու: «Մեր նպատակը բարձակարգ սերմերի արտադրությունն է»,- ասել է նա: Դրա հետ կապված նախարարը բացատրեց, որ ստացված սերմերը ֆերմերները պարտավոր են վերադարձնել ½ հարաբերակցությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---