ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերաբերյալ միջոցառումների 2011թ. տարեկան ծրագրին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերաբերյալ միջոցառումների 2011թ. տարեկան ծրագրին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2011թ. տարեկան ծրագրին և այն ներառել ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագիծ։

Ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի ապահովել Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և կենսաբազմազանության ներդաշնակ զարգացմանն ու բնական պաշարների օգտագործմանն ուղղված խնդիրների անվերապահ կատարումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---