Ավշարի գինու գործարանն այս տարի 2500 տոննա խաղող կգնի

Ավշարի գինու գործարանն այս տարի 2500 տոննա խաղող կգնի

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խաղողի գնման ամենաթեժ շրջանում արդենայցելել էԱրագածոտնի մարզ, որտեղ ծանոթացել է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող «Գոլդեն Գրեյփ Արմաս» ՍՊԸ-ի կատարած աշխատանքներին, ընկերության տեխնիկական հնարավորություններին ու հետագա ներդրումային ծրագրերին, որոնցից մեկին` գինու-կոնյակի գործարանի կառուցմանը սկիզբ է դրվել այսօր: Դրանից հետո, ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, նախագահը ծանոթացել է Արարատում «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ կողմից խաղողի գնման գործընթացին:

Ինչպես հաղորդել է գործարանի ղեկավար Սամվել Թադևոսյանը, այս տարի ձեռնարկությունը մտադիր է 2500 տոննա խաղող գնել: «Օրական մենք մինչև 250 տոննա խաղող ենք գնում` 1 կգ-ը 120-130 դրամ գնով` կախված խաղողի մեջ շաքարի պարունակությունից: Գործարանը նախատեսված 2500-ից արդեն 1800 տոննա է գնել»,- ասել է նա:

Սամվել Թադևոսյանը նշել է նաև, որ այս տարի 50%-ով կրճատվել է կոնյակի արտահանումը, սակայն, հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական դրությունը` գործարանը չի կրճատի գնման ծավալները և անգամ հակառակը` կավելացնի: Իսկ արտադրվող ապրանքի տեսականու մեծացման նպատակով 2009 թվականից «Ավշարի գինու գործարանը» ծիրան, թութ և հոն է գնում մրգային օղու արտադրության համար:

Գործարանը հիմնադրվել է 1968 թվականին, իսկ սեփականաշնորհումից հետո իր գործունեությունն է սկսել որպես «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ, որտեղ այսօր աշխատում է 210 հոգի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---