Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ազգային տոնի առթիվ30 սեպտեմբերի 2010 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: «Մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնց հատուկ է քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակն ու վստահությունը: Ունենալով նման վստահելի հիմք` մենք այսօր ձգտում ենք զարգացնել և կատարելագործել փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում»: Այս առումով կարևոր դեր են խաղում ամենբարձր մակարդակի փոխայցելությունները: Այսօր մենք ձգտում ենք գտնել նոր ոլորտներ, փոխշահավետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար: Այդ նվաճումների խորհրդանիշն ու միևնույն ժամանակ մարմնավորումը դարձավ «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսը: Մեծածավալ այդ միջոցառման շնորհիվ Շանհայն այսօր դարձել է աշխարհի ձգողության կենտրոններից մեկը: Համաշխարհային ցուցահանդեսը եզակի հնարավորություն է ոչ միայն միջմշակութային շփման ու փոխհարստացման համար, այլև վերածվել է մի վայրի, որտեղ ի հայտ են գալիս նոր գաղափարներ ու նախաձեռնություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |