Հոկտեմբերի 4-8-ը Երևանում տեղի կունենա Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը 1 հոկտեմբերի 2010 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում կմեկնարկի Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը՝ «Նոր նյութեր և պրոցեսներ» անվանումով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության հանքային հումքի, ինչպես նաև բնական ածխաջրածնային և նավթանյութերի հումքի հիման վրա նոր նյութերի և միացությունների ստեղծման վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները: Կքննարկվեն արդյունաբերական նշանակության միացությունների ու նյութերի ստացման և արտադրական պրոցեսների արդյունավետ իրականացման նոր մոտեցումներ: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության քիմիական պրոֆիլի բոլոր գիտական, ուսումնական և արտադրական կազմակերպությունները՝ «Նաիրիտ գործարան» գիտահետազոտական կենտրոնը, նախկին «Պոլիմեր» ՀԳՀԻ պոլիմերային նյութերի ինստիտուտը, «Պլաստպոլիմեր» գիտաարտադրական միավորումը, Վանաձորի քիմիական կոմբինատը, Վանաձորի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Արարատի ցեմենտի գործարանը և այլ կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի, Ռուսատանի և Բելառուսի գիտնականները: Գորիս քաղաքում հոկտեմբերի 7-ին կանցկացվի արտագնա նիստ: Գիտաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը, հաղորդում է ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |