2010 հունիս-սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի գնանկում 1 հոկտեմբերի 2010 - 12:29 AMT PanARMENIAN.Net - 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է գրենական պիտույքների 1.2 տոկոս, կոշկեղենի 1.3 տոկոս, մշակույթի ապրանքների 1.7 տոկոս, հագուստի և գործվածքի 1.9 տոկոս, անձնապիտո ապրանքների 0.5 տոկոս, ոսկերչական ապրանքների 0.5 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 0.4 տոկոս գնաճով: Տեքստիլեղենի, խոհանոցային սպասքի, շինանյութերի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով, գորգեղենի, կահույքի, լվացող միջոցների, դեղամիջոցների ապրանքախմբերում գրանցվել է 0.9-0.1 տոկոս գնանկում, իսկ վառելիքի, այգեգործական, գեղահարդարման ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ: 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.9 տոկոս և 1.8 տոկոս գնանկում: 2010թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին բենզինի ընդհանուր գնանկումը կազմել է 9.3 տոկոս, իսկ դիզելային վառելիքինը` 7.6 տոկոս: 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.8 տոկոս և 10.1 տոկոս գնաճ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |