Էրդողանը ԵՄ-ին մեղադրում է նրանում, որ նա սպառնում է Թուրքիային` օգտագործելով էներգետիկայի ոլորտը 1 հոկտեմբերի 2010 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կարևոր «էներգետիկ կամուրջ» է տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը էներգետիկայի և տնտեսության մասին սևծովյան համաժողովում: Վարչապետը հիշեցրել է, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ բանակցություններում չի բացել էներգետիկայի մասին քննարկումների բաժինը: «Չբացելով այդ բաժինը` նրանք, ըստ էության, փորձում են սպառնալ Թուրքիային: Նման գործողությունները չի կարելի գեղեցիկ համարել»,- հայտարարել է Էրդողանը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան ԵՄ էներգետիկ հեռանկարների տեսանկյունից կարող է կարևոր ռազմավարական դեր խաղալ: Վարչապետը որպես անհեռատես և անհեռանհկար է բնութագրել նրանց, ովքեր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը դարձնում են վեճի առարկա: «Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին օգուտ կբերի ոչ միայն Թուրքիային, այլ նաև հենց միությանը: Իսկ նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում Nabucco նախագծի իրագործումը համակարգելու համար, մինչև հիմա անհրաժեշտ քայլեր չեն կատարել: Պետք է ընդգծեմ, որ Բոսֆոր և Դարդանել նեղուցներն այլևս չեն կարող դիմանալ նավթային տանկերների տեղաշարժին, որոնք տեղափոխում են ռուսական և կասպիական նավթ` դրանով հանդերձ շեշտը դնելով այնպիսի նախագծերի նշանակության վրա, ինչպիսին Սամսուն-Ջեյհան նավթատարի շինարարության նախագիծն է»,- ասել է նա, հաղորդում է TRT-Russian-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |