«Ոսկե ծիրան» փառատոնն արժանացել է գլխավոր մրցանակի FICTS-ի կողմից

«Ոսկե ծիրան» փառատոնն արժանացել է գլխավոր մրցանակի FICTS-ի կողմից

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» փառատոնն արժանացել է գլխավոր մրցանակի FICTS-ի կողմից` «FICTS PLATE D’HONNER 2010»: FICTS-ը կինոյի, հեռուսատատեսության և սպորտի միջազգային դաշնությունն է, որը միավորում է 103 երկրներ և հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժղովի անդամ «Մշակույթի և օլիմպիական կրթության ոլորտում»:

Այս պատվավոր մրցանակը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոթփառատոնին կհանձնվի 28-րդ «Միլանի միջազգային FICTS փառատոնի» ընթացքում, որը միջազգային միջոցառում է` նվիրված կինոյին, հեռուստատեսությանը և սպորտային մշակույթին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Պալացցո Ջուլեկոնսուլտիում աշխարհի մի շարք հեռուստատեսությունների և կարևորագույն թերթերի ներկայացուցիչների ներկայությամբ:

«Ժամանակին այս մրցանակին արժանացել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք են ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, դերասան Ռոբերտ Ռեդֆորդը, ֆուտբոլիստ Պելեն: Ուստի մեզ համար մեծ պատիվ է մրցանակ ստանալը, որը բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը ողջ աշխարհում»,- հաղորդել է «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Փառատոնի նախագահն է պրոֆեսոր Ֆրանկո Ասկանին, և այն միավորում է 103 երկրներ: FICTS-ը Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է: Այս տարի փառատոնում նախատեսվում է ներկայացնել 103 նախագծեր, անցկացնել 6 հանդիպումներ, 2 ցուցահանդես և հանձնել 30 պարգև տարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---