ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից կարող է փոխել բանակցությունների տրամաբանությունը 1 հոկտեմբերի 2010 - 14:34 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը, որը կանցնի հոկտեմբերի 4-14 Լեռնային Ղարաբաղում, լավ հնարավորություն է տալիս, որպեսզի հայկական կողմը արծարծի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում նման առաքելություն անցկացնելու անհրաժեշտությունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, այդ առաքելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ պատգամավորը նշել է, որ հայկական կողմին հաջողվեց առաջ տանել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Արտակ Զաքարյանը նշեց նաև, որ ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից կարող է փոխել բանակցությունների տրամաբանությունը: «Հայկական կողմը կգնա նման քայլի, եթե կարգավորման մյուս բոլոր տարբերակները սպառվեն»,-հայտարարել է պատգամավորը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |