Արամ Կարապետյանը գտնում է, որ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա 1 հոկտեմբերի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական դաշտը գնալով առավել ընդդիմադիր է դառնում և դրա համար կան բոլոր նախադրյալները՝ գնաճ, ծանր սոցիալական ու տնտեսական իրավիճակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, Հայաստանում կան բոլոր օբյեկտիվ պայմանները արտահերթ ընտրությունների համար, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել, քանի որ սուբյեկտիվ պայմանները բավարար չեն: «Իսկ սուբյեկտիվ պայմաններն են միավորված ընդդիմության, խարիզմատիկ առաջնորդի և քաղաքկան կամքի առկայությունը»,-ասել է Կարապետյանը: Նա նշել է նաև, որ Հայաստանում ընտրությունների միջոցով անհնար է հասնել իշխանափոխության, սակայն, այնուամենայնիվ, հարկավոր է մասնակցել ընտրություններին,որպեսզի հետընտրական իրավիճակի միջոցով հնարավոր լինի փոխել իրավիաճկը: Հայաստանի այժմյան կուսակցական համակարգն այնպես է այլասերվել, որ կուսակցական միավորումները չեն կարող ապահովել իշխանափոխությունը: Պետք է ստեղծել մի կառույց, որը կմիավորի հանրության հետ աշխատող մարդկանց»,-ասել է Կարապետյանը: Մեկնաբանելով Մոսկվայի քաղաքագետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը, Արամ Կարապետյանը նշել է, որ դա կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: «Յուրի Լուժկովը հայ ղեկավարության բիզնես գործընկերն է, նրա միջոցով էր իրականացվում քաղաքական լոբբինգը ՌԴ-ում: Այժմ, երբ Լուժկովն արդեն քաղաքապետ չէ, հայ գործարարների ներդրումները Մոսկվայում սպառնալիքի տակ են, ինչը համապատասխանաբար կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |