Մի քանի հայկական եկեղեցիների վերականգնմամբ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 1 հոկտեմբերի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Անիի Մայր տաճարում Ազգայնական շարժման կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բախչելիի նախաձեռնած նամազը ցույց է տալիս, որ ողջ նախընտրական գործընթացն այդ կուսակցությունը մտադիր է անցկացնել ազգայնական և հակահայկական ոգով: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, թուրքական հասարակայնությունը սիրում է խորհրդանիշներ, և այդ միջոցառումը կարծես ուղերձ է հանդիսանում` հղված հասարակության այն մասին, որը տառապում է «սևրաֆոբիայով»: «Ինչ վերաբերում է Բախչելիի հայկական արմատներին, ապա դա որոշակի «սև գովազդ» է, քանի որ Թուրքիայում հայ լինել կամ հայկական ծագում ունենալը խարան է: Նրան թույլ են տվել նամազ կատարել, որպեսզի ցույց տան, որ երկրի իշխանությունները հանդուրժողական են»,- նշել է նա` ավելացնելով, որ մի քանի հայկական եկեղեցիների վերականգնմամբ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, քանի որ ցեղասպանության վկայությունները միայն պատմական հուշարձաններն են: Դանիել Երաժիշտն իր հերթին ընդգծել է, որ Անիում նամազ կատարելով` թուրքերը խախտում են իսլամի կանոնները. սեփական կանոններով չմտնել այլ եկեղեցի: «Դրանով նրանք պղծում են Ղուրանը»,- ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |