Հայաստանի Առաջին լիգայում «Փյունիկ-2»- «Բանանց-2» խաղն ավարտվել է ոչ ոքի

Հայաստանի Առաջին լիգայում «Փյունիկ-2»- «Բանանց-2» խաղն ավարտվել է ոչ ոքի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 21-րդ տուրը:

«Շիրակ-2»-ը Գյումրիում ընդունել է «Իմպուլս-2»-ին և պարտվել նվազագույն հաշվով: «Իմպուլս-2»-ի կազմում գոլ է խփել Արթուր Դավթյանը:

Երևանում «Փյունիկ-2»- «Բանանց-2» խաղն ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով: «Փյունիկ-2»-ի գոլերը խփել են Դավիթ Ազինը և Խորեն Մանուչարյանը, իսկ «Բանանց-2»-ում աչքի են ընկել Խաչատուր Ավետիսյանը և Տիգրան Բարսեղյանը, PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Առաջնությունում 40 միավորով առաջատար է «Արարատը», «Բանանց-2»-ը նույն միավորներով երկրորդ տեղում է, երրորդ տեղում «Գանձասար-2»-ն է:

21-րդ տուրի մնացած հանդիպումները կկայանան հոկտեմբերի 1-ին. «Փյունիկ-3»-ը կհանդիպի «Արարատի» հետ, իսկ «Գանձասար-2»- «Շենգավիթի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---