Տիգրան Սարգսյան. Մինչև 2014թ. Հայաստանը կկարողանա շեշտակիորեն ավելացնել ցորենի արտադրությունը

Տիգրան Սարգսյան. Մինչև 2014թ. Հայաստանը կկարողանա շեշտակիորեն ավելացնել ցորենի արտադրությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ռուսաստանից Հայաստան ներմուծված բարձրորակ «Էլիտա» սերմացու ցորենով վագոնների բեռնաթափմանը։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, կառավարության ղեկավարը տեղում անձամբ լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին։

Պատասխանելով լրագրողների հարցերին` վարչապետը նշել է, որ ցորենի սերմնացուի տեղափոխման կազմակերպման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել։ Մեր երկրի տարածքում ընտրվել են այն հողատարածքները, որոնք համապատասխանում են գյուղնախարարության սահմանած որակի չափանիշներին։ Ներկրված սերմացուն կօգնի հետագա տարիներին մեծացնել թե՛ ցորենի և թե՛ սերմացուի արտադրողականությունը` դրանով իսկ ամրապնդելով Հայաստանի պարենային անվտանգությունն ու հացահատիկի արտադրության ինքնաբավությունը։

Նախատեսվում է, որ մինչև 2014թ. Հայաստանը կկարողանա շեշտակիորեն ավելացնել ցորենի արտադրությունը, ինչի արդյունքում կնվազի ներկրման չափն ու կախվածությունը գների միջազգային կոնյուկտուրայից: «Սերմնաբուծության այս ծրագրի արդյունում, որ պետք է հետևողականորեն իրագործենք առաջիկա հինգ տարիների ընթացքում, կարձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես հացահատիկային տնտեսությունների արդյունավետության և արտադրողականության բարձրացման գործում, որակական բարելավում կունենանք»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---