Սահմանները հետխորհրդային տարածքում վաղ թե ուշ կփոխվեն, գտնում է ամերիկացի փորձագետը 1 հոկտեմբերի 2010 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը տարածաշրջանաստեղծ գործոն չի հանդիսանում, քանի որ չկա ամբողջականություն և տնտեսական համագործակցություն: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել ԱՄՆ համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Ըստ նրա, այն, ինչ կատարվում է Կովկասում, հետխորհրդային տարածքում կատարվող իրադարձությունների տիպիկ օրինակ է: «Այժմ առկա գործոններից շատերը կանհետանան: Մասնավորապես, դա վերաբերում է պետութունների միջև սահմաններին: Ներկայիս սահմանները գծվել են խորհրդային տարիներին և դրանք պահպանելն անհեթեթություն է: Բոլորին է հայտնի, որ սահմանները սուբյեկտիվ են գծվել, ելնելով ԽՍՀՄ շահերից»,-ասել է նա: Նիկոլայ Զլոբինն ընդգծել է, որ այս կամ այն առումով դա վերաբերում է ինչպես Լեռնային Ղարաբաղին, այնպես էլ խորհրդային հանրապետություններին: «Հետխորհրդային պետությունների սահմանները չեն համընկնում ոչ տնտեսական կենտրոնների, ոչ էլ կրոնապատմական, մշակութային և ազգային ավանդույթներին: Ուստի, ես գտնում եմ, որ հարկավոր է փոխել այդ սահմանները՝ դա նորմալ երևույթ է և պետք չէ դրանից վախենալ»,-ասել է նա: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների բոլոր ղեկավարները ժամանակավոր են և դա օրինաչափ է: «Խմբակային շահերը նրանց մոտ գերակայում են ազգային շահերի հանդեպ: Իսկ գլխավորը փոխզիջում գտնելու և քաղաքական կուլտուրայի բացակայությունն է»,-ասել է փորձագետը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |