Տիգրան Սարգսյանն ու Մոհամմադ Նահավանդիանը քննարկել են հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները 1 հոկտեմբերի 2010 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը ու Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ընդգծելով ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, Մոհամմադ Նահավանդիանը առաջնային է համարել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը ու գործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչը ողջունել է կառավարության ղեկավարը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Իրանի մասնավոր հատվածների միջև կապերի ակտիվացումը ու առևտրային ծառայությունների մատուցման բնագավառում համագործակցության սերտացումը։ Այդ համատեքստում քննարկվել են հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկա բարձր մակարդակի պաշտոնական այցերին։ Նշվել է, որ 2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մոհամմադ Նահավանդիանը հրավիրել է Տիգրան Սարգսյանին Թեհրան կատարելիք այցի շրջանակներում այցելել Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատ` իրանցի գործարարներին Հայաստանի տնտեսական հնարավորությունները ներկայացնելու համար։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |