Երևանում ստորագրվել է «Հանուն Կովկասում տեղեկատվական համագործակցության և փոխագործակցության» հռչակագիրը

Երևանում ստորագրվել է «Հանուն Կովկասում տեղեկատվական համագործակցության և փոխագործակցության» հռչակագիրը

PanARMENIAN.Net - «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» գիտագործնական միջազգային խորհրդաժողովի շրջանակներում մասնակիցները ընդունեցին «Հանուն Կովկասում տեղեկատվական համագործակցության և փոխագործակցության» երևանյան հռչակագիրը:

Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթիայի երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը, հռչակագրում, մասնավորապես, ասվում է, որ մասնակիցները պատրաստ են գործնական քայլերի տեղեկատվական ինտեգրման, միջազգային կրթական ծրագրերի և տեղեկատվական նախագծերի ստեղծման ուղղությամբ: Նա նշել է նաև, որ խոսքը գնում է այն մասին, որ այդ նախագծերը ներառեն Հարավային Կովկասի պետությունների ողջ տեղեկատվական տարածաքը, երկրորդ փուլում, ներառելով նաև երիտասարդ և չճանաչված պետութունները»,-ասել է Կասաևը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ այս փաստաթուղթն այնքանով է կարևորվում, որ խորհրդաժողովի ռուս, հայ և վրացի մասնակիցները որոշեցին, որ ժամանակն է խոսել իրական համատեղ տեղեկատվական նախագծերի մասին ողջ Հարավային Կովկասում: Ըստ նրա, այդպիսով, մասնակիցները իրենց ներդրումը կունենան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---