2 հոկտեմբերի 2010 - 15:55 AMT
Circle.am-ում գրանցված կայքերի 80 տոկոսն օգտվում է արտասահմանյան հոսթինգից

Circle.am-ում գրանցված կայքերի 51% գտնվում է .am դոմենային գոտում, 29%` .com, 8%` .ru, 3%` .net, 3%` .info և 6% այլ դոմենային գոտիներ: Ըստ «Ինտերնետը Հայաստանում՝ ամառ 2010» զեկույցի, որը պատրաստել են Circle.am-ն ու «Բիզնես-24» ինտերնետ-նախագիծը, կայքերի 80% օգտվում է արտասահմանյան հոսթինգից և միայն 20%-ն է տեղակայված Հայաստանում:

«Մայիսի համեմատ Հայաստանում տեղեկայված կայքերի թիվը նվազել է 2 տոկոսային կետով, ինչն, իհարկե, ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայաստանյան ընկերությունները չեն կարողանում լուրջ մրցակցության մեջ մտնել արտերկրում հոսթինգ ծառայությունների մատուցող ընկերությունների հետ,-ասվում է զեկույցում: Circle.am-ը վարկանիշային համակարգ է, որտեղ գրանցված է հայկական կայքերի 30-35 տոկոսը: