ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը 75 տարեկան է 3 հոկտեմբերի 2010 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին լրացավ թատրոնի և կինոյի դերասան, Գիննեսի ռեկորդների գրքում գրանցված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանի 75 տարին: Արմեն Ջիգարխանյանը ծնվել է Երևանում, դպրոցն ավարտելուց հետո` 1953 թվականին մեկնել է Մոսկվա` ԳԻՏԻՍ ընդունվելու: Անհաջող ընդունելությունից հետո Արմենը վերադարձել է Երևան, որտեղ մեկ տարի աշխատել է որպես «Հայֆիլմ»-ի լուսարար` միաժամանակ պատրաստվելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ընդունելությանը: 1954 թվականին նա ընդունվել է այդ ինստիտուտ` ռեժիսոր Վարդան Աճեմյանի` Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի ղեկավարի կուրս: Ջիգարխանյանի դեբյուտը կինոյում տեղի ունեցավ 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում` Հակոբի դերում, սակայն նա ճանաչված դարձավ «Հայֆիլմ» կինոստուդիայի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» դեբյուտային ֆիլմի շնորհիվ, որտեղ Ջիգարխանյանը երիտասարդ տաղանդավոր գիտնականի դեր խաղաց: Մեկ տարի անց կինոնկարը Կաննի փառատոն ուղարկեցին` ներկայացնելու խորհրդային կինոն: Իսկ 1967 թվականին Անատոլի Էֆրոսի հրավերով Արմեն Ջիգարխանյանը ժամանեց Լենինյան Կոմսոմոլի անվ. Մոսկովյան Թատրոն: Այնուհետև նա համաձայնեց Վլ.Մայակովսկու անվ. թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա.Ա.Գոնչարովի առաջարկին և 1969 թվականին միացավ թատրոնի դերասանական կազմին և այնտեղ աշխատեց մինչև 1996 թվականը: 60-ական թվականների վերջից Արմեն Ջիգարխանյանը սկսեց շատ նկարահանվել կինոյում, և նրա գրեթե յուրաքանչյուր աշխատանք իրադարձություն էր դառնում: «Անորսալիների նոր արկածները» և «Ռուսական կայսրության թագը կամ կրկին անորսալիները» հայտնի կինոնկարներում նա խաղաց սպիտակ գվարդիական կապիտան Օվեչկինի դերը: «Արտակարգ կոմիսար» պատմա-հեղափոխական ֆիլմում նա ստանձնեց կոմիսար Պյոտր Կոբոզևի, «Երբ գալիս է սեպտեմբերը» լիրիկական պատմությունում` անբուժելի հիվանդ թոշակառու Լևոն Պողոսյանի դերերը: Ջիգարխանյանը ռուսական դերասաններից առաջինն էր, ով Գիննեսի Ռեկորդների գրքում գրանցվեց խաղացած դերերի քանակով. նրա հաշվին ավելի քան երեք հարյուր կինեմատոգրաֆիկական աշխատանք կա: Հարուստ դերասանական պաշարի համար Վալենտին Գաֆտն իր գործընկերոջը հայտնի դարձած էպիգրամ է նվիրել. «Երկրի վրա շատ ավելի քիչ են հայերը, քան Ջիգարխանյանի մասնակցությամբ ֆիլմերը»: Արամ Խաչատրյանը, մեկնաբանելով իր ընկերոջ ժողովրդականությունը, ասել է. «Հարդուկը միացնում ես, այնտեղ էլ է Ջիգարխանյանը»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |