Երկար տարիների անգործությունից հետո Թուրքիայի իշխանությունները որոշել են զբաղվել երկրի ազգային փոքրամասնությունների խնդիրներով

Երկար տարիների անգործությունից հետո Թուրքիայի իշխանությունները որոշել են զբաղվել երկրի ազգային փոքրամասնությունների խնդիրներով

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը (AKP) մտադիր է զբաղվել երկրի ազգային փոքրամասնություններին վերաբերող բազմամյա խնդիրների լուծմամբ: Թուրքիայի վարչապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն արդեն ազգային փոքրամասնությունների խնդիրների վերացման գործողությունների հատուկ ծրագիր է պատրաստել: Այդ հանձնաժողովը, որը լիազորված էր թույլտվություններ տալ կրոնական ծեսերի մատուցման համար, այսուհետ չի կարողանա նման որոշումներ ընդունել: Կառավարությունը խրախուսում է նաև երկրի զանազան էթնիկական խմբերի ներգրավվածությունը Թուրքիայի նոր սահմանադրության մշակման գործում: AKP ղեկավարի տեղակալ Հուսեյն Չելիկն ու Թուրքիա-ԵՄ գլխավոր բանակցող Էգեմեն Բագիսը պարտավոր են ծանոթանալ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների խնդիրներին ու ներկայացնել դրանք մինչև 2011 թվականի խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է World Bulletin-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---