4 հոկտեմբերի 2010 - 09:52 AMT
Սենատոր Ռոբերտ Մենենդեսը մեղադրել է The Washington Post-ին փաստերը խեղաթյուրելու մեջ

«Սեպտեմբերի 24-ին The Washington Post-ի «Թունավոր վետո» հոդվածում քննադատության են ենթարկել սենատոր Բարբարա Բոքսերին և ինձ՝ Մեթյու Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակելու վրա վետո դնելու համար: Հոդվածում բերվում են իմ աշխատակիցների սուտ մեկնաբանությունները և նույնիսկ միտք այն մասին, որ իմ գրասենյակը նահանջել է այս գործում»,- գրում է սենատոր Ռոբերտ Մենենդեսը WP –ի «Ինչու՞ եմ ես Մեթյու Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակելու դեմ» նամակում:

Նյու Ջերսիից սենատորը հիշեցնում է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է. Բրայզան այն մարդը չէ այդ երկրում աշխատելու համար: «Իմ դիրքորոշումն ընդհանուր ոչինչ չունի նրա կնոջ էթնիկական ծագման հետ: Այն հիմնված է այն տեղեկատվության վրա, որն անհանգստություն է առաջացնում Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Բրայզայի կողմնակալ վերաբերմունքի առիթով, այդ թվում նրա անհամաձայնության առումով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հնարավոր է, դա այդքան անսովոր չէ ամերիկյան դեսպանի համար կապեր ունենալը տարածաշրջանային իշխանության մարմիններում, բայց երբ այդ հարաբերություններն ազդում են ԱՄՆ շահերը ներկայացնելու կարողության վրա, իմ իրավունքն է դադարեցնել առաջադրումը»,- գրում է Մենենդեզը:

Նա նաև նշում է, որ իր վետոյի հիմքում ընկած է հարգանքը հայ ժողովրդի նկատմամբ: «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից պատմության մեծագույն ոճրագործություններից է: Մենք չպետք է գլխավոր դիվանագետ նշանակենք մի մարդու, որը չի պաշտպանում բոլոր պատմաբանների կողմից հաստատված փաստը: Ես կարծում եմ նաև, որ ANCA-ի պահանջները «վնասակար» չեն այդ պատմական փաստի ճանաչման համար»,- ասել է Մենենդեզը: