Լյովա Կիրակոսյանը զիջել է EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Լյովա Կիրակոսյանը զիջել է EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Լյովա Կիրակոսյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, հոկտեմբերի 2-ին Բոլտոնում (Անգլիա) պաշտպանել է թեթևագույն քաշում EBU վարկածով իր տիտղոսը: Նրա մրցակիցը եղել է բրիտանացի բռնցքամարտիկ Ստեֆան Ֆոսթերը, հաղորդում է box-club.ru-ն:

Ֆոսթերն առաջին րոպեից նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և երրորդ ռաունդում Կիրակոսյանին նոկաուտի ենթարկել:

Դա հայ բռնցքամարտիկի 6-րդ պարտությունն է պրոֆեսիոնալ ռինգում, 33 մարտերում նա հաղթանակ է տարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---