4 հոկտեմբերի 2010 - 15:27 AMT
Կհրատարակվի «Մենք ողջ ենք…Մենք դեռ ճանապարհին ենք..Ակ-Դաղ՝ քառամյա պայքար» գրքի լրացված տարբերակը

Հրատարակման է նախապատրաստվում «Մենք ողջ ենք…Մենք դեռ ճանապարհին ենք..Ակ-Դաղ՝ քառամյա պայքար» գրքի լրացված տարբերակը, որը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին թուրքական կանոնավոր զորքերի դեմ հայ գյուղացիների հերոսական պայքարի մասին:

Առաջին անգամ ռուսերեն լեզվով գիրքը հրատարակվել է 2007 թվականին Դոնի Ռոստովի «Կովչեգ» հրատարակչությունում: Գրքում ներառվել են այն մարդկանց հիշողությունները, որոնք վերապրել են ցեղասպանությունը: Հեղինակներն են Նազար Կապիկյանն ու Գյուլբենկ Գալուստյանը Յոզգաթից՝ նրանք 4 տարի անց են կացրել լեռներում, ինքնապաշտպանության ջոկատների կազմում: Նախատեսվում է նաև թողարկել գրքի աուդիո-տարբերակը և թարգմանել այն անգլերեն: Ինտերնետում կա www.akdagbook.ru կայքէջ, որտեղ կարելի է լրացուցիչ տեղեկություններ ստանալ գրքի մասին և հատվածներին ծանոթանալ, հայտնում է «Երկրամասը»: