Հերտ Վիլդերսին դատում են «Ֆիտնայի» համար

Հերտ Վիլդերսին դատում են «Ֆիտնայի» համար

PanARMENIAN.Net - Ամստերդամի շրջանային դատարանի առջև է կանգնել Հերտ Վիլդերսը, որը աջ ծայրահեղական հոլանդացի քաղաքական գործիչ է, որը հայտնի է իր հակաիսլամական արտահայտություններով, իսկ այժմ նրա կուսակցությունը «սատարող» ուժ է իշխող կոալիցիայի համար:

Պետական դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Վիլդերսին մահմեդականների կրոնական զգացմունքները վիրավորելու և ներգաղթյալների դեմ ատելություն սերմանելու համար:

Մեղադրական նյութերի մեջ առանցքային տեղ է գրավում կարճամետրաժ «Ֆիտնա» ֆիլմը, որը նկարահանել են Վիլդերսն ու նրա կողմնակիցները 2 տարի առաջ: Այն նվիրված է իսլամի քննադատությանը և, ըստ Վիլդերսի, Ղուրանի ագրեսիվության բացահայտմանը : Ֆիլմը բազմիցս է խիստ քննադատության ենթարկվել, Վիլդերսին բազմիցս են սպառնացել սպանությամբ, հաղորդում է Euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---