Արցախը սեփական տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի Գրքի միջազգային ցուցահանդեսին

Արցախը սեփական տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի Գրքի միջազգային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-10-ը Ֆրանկֆուրտում կայանալիք Գրքի միջազգային ցուցահանդեսին նախատեսվում է Արցախի անդրանիկ մասնակցությունը սեփական տաղավարով, որի նախաձեռնությունը պատկանում է «Արցախի բարեկամների միություն» ՀԿ-ին և ԼՂՀ Մշակույթի նախարարությանը:

Ցուցադրման համար նախապատրաստվել են հայ և օտարազգի հեղինակների ավելի քան 40 կարևորագույն գրքեր, ուուսումնասիրություններ, այդ թվում` 12 նորընծա հրապարակումներ, ինչպես նաև հինգ տեսահոլովակներ, որոնք համակողմանիորեն ներկայացնում ու լուսաբանում են Արցախի պատմությունը, մշակույթը և քաղաքական-հասարակական կյանքի զանազան կողմերը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Ցուցահանդեսում Արցախը ներկայացված է «Հայկական գրի ու մշակույթի օրրան» նշանաբանով:

Վերջերս ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը ստանձնեց ցուցահանդեսում Արցախի տաղավարի ներկայացման միանձնյա պատասխանատվությունը` Արցախի բարեկամների միությանն ու ԼՂՀ Մշակույթի նախարարությանը պաշտոնապես ազատելով այդ պարտականությունից:

«Օգտվելով առիթից, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին`տաղավարի կազմակերպման աշխատանքներին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Միաժամանակ հաջողություն եմ մաղթում ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությանը` այս պատվախնդիր ու կարևոր առաքելությունը ըստ պատշաճի ավարտին հասցնելու գործում»,- նշել է Արցախի բարեկամների միության նախագահ Գայանե Ափինյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---