2010թ. հունվար-օգոստոսին Հայաստանում 17,8%-ով քիչ գյուղատնտեսական արտադրանք է արտադրվել

2010թ. հունվար-օգոստոսին Հայաստանում 17,8%-ով քիչ գյուղատնտեսական արտադրանք է արտադրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությանգյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ. հունվար-օգոստոսին, ընթացիկ գներով, կազմել է 299 մլրդ դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակին զիջել է 17.8%-ով (համադրելի գներով): Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում, 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ գյուղատնտեսական ու ձկնաբուծական արտադրանքի աճը կազմել է 72.9%: Այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի աճը կազմել է 73%, իսկ ձկնաբուծական արտադրանքի աճը` 60.9%:

Բացի դրանից, 2010թ. հունվար-օգոստոսին արտադրվել է բուսաբուծական արտադրանք 148.8 մլրդ դրամի չափով, ինչը 2009թ. հունվար-օգոստոսի ցուցանիշից քիչ է 29.1%-ով, կենդանաբուծական արտադրանք` 144.1 մլրդ դրամի չափով (-2.2%), իսկ ձկնաբուծական` 6.1 մլրդ դրամի չափով (-6.8%):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---