Հայաստանի նախագահն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին

Հայաստանի նախագահն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 4-ինընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին: Ողջունելով Վրաստանի արտաքինգերատեսչության ղեկավարին` նախագահը կարևորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Հանրապետության ղեկավարի հավաստմանբ, Հայաստանը պատրաստ է հարևան Վրաստանի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` նկատի առնելով պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: «Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կծառայի մեր հարաբերությունների խորացմանը»,-ասել է ՀՀ նախագահը:

Գրիգոլ Վաշաձեն վստահեցրել է, որ Հայաստանի և Վրաստանի Նախագահների պայմանավորվածություններն իրագործման ընթացքի մեջ են:

Հանդիպման ընթացքումանդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում` ենթակառուցվածքների, տրանսպորտային հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության, մաքսային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Ընդծվել է, հատկապես, մաքսային անցակետերում քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման, «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման ուղղությամբ փոխգործակցությունը: Կարևորվել է նաև տարածաշրջանային ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---