4 հոկտեմբերի 2010 - 21:02 AMT
Սահակաշվիլին ՆԱՏՕ-ին առաջարկում է Վրաստանն օգտագործել Աֆղանստան բեռնափոխադրումներ կատարելու համար

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՆԱՏՕ-ին առաջարկում է իր երկրի տարածքն օգտագործել Աֆղանստան բեռնափոխադրումներ կատարելու համար, և եթե պաշտոնական արձագանք հաջորդի, կսկսվեն բանակցությունները: Այդ մասին ավանդական շաբաթական ճեպազրույցում ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կատարած առաջարկը: Ինչպես հայտնել է պետության ղեկավարը Ռասմուսենի հետ համատեղ ճեպազրույցում, Վրաստանը կարող է իր տարածքը տրամադրել դեպի Աֆղանստան բեռնափոխադրումներ կատարելու համար: Ընդ որում, Սահակաշվիլին խոստացել է, որ այդ ճանապարհն ամենաանվտանգն է լինելու: Ինչպես հայտնել է Կալանդաձեն, այդ հարցը քննարկվել է նաև նախկինում, հաղորդում է Տրենդը: