5 հոկտեմբերի 2010 - 14:26 AMT
ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև կարող է խորհրդակցական հանդիպում տեղի ունենալ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում Լեռնային Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման հարցով դեռ չի կայացել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրաինտեգրացիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Սակայն բացառված չէ, որ կարող է կայանալ խորհրդակցական հանդիպում երկու պատվիրակությունների միջև»,-ասել է Զոհրաբյանը: