Բաքվում սպանվել է գերեվարված Մանվել Սարիբեկյանը 5 հոկտեմբերի 2010 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել հայ գերի Մանվել Սարիբեկյանի «ինքնասպանության» մասին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, Մանվել Սարիբեկյանն իբր ինքնասպան է եղել հոկտեմբերի լույս 5-ի գիշերը: Պատահարի վայրի զննության արդյունքում ռազմական դատախազության աշխատակիցները պարզել են, որ Սարիբեկյանը «կախվել է իր վերնաշապիկից ու սավանից հյուսված պարանի օգնությամբ»: Սարիբեկյանի պարանոցին հայտնաբերվել է խեղդամահ եղածների համար բնորոշ սպի: Դատաբժշկական փորձաքննությունը բռնության ոչ մի հետք «չի հայտնաբերել» Սարիբեկյանի մարմնի վրա: Մանվել Սարիբեկյանը հովիվ էր, նա գերեվարվել է ադրբեջանական կողմից սպետմեբրի 11-ին, որտեղ նրան «դիվերսանտ» հայտարարեցին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության, Սարիբեկյանն ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ ԶՈւ շարքերում 2010 թվականի մայիսին և ոչ մի առնչություն չունի հատուկ ծառայությունների հետ: Գերեվարվելուց մի քանի օր անց ինտերնետում տեղադրվել էր Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսահոլովակը: Մասնագիտական փորձաքննությունից հետո, ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո՝ հատուկ միջոցների կիրառմամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |